Փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության Նովգորոդ քաղաքի բնակիչ, 21-ամյա Դենիս Շիլովը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Հանքավան ընթանալիս՝ իր վարած Mercedes մակնիշի 01 XC 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, ԴՌ քաղաքացի, 18-ամյա Անաստասյա Կիրպիչնիկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: