Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
 
Ճանապարհը եղել է անցանելի. տեղի ճանշինականների կողմից մշակված է եղել, վթարների պատճառն էլ, հավանաբար, եղել է այն, որ վարորդները եղել են անուշադիր։