Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում բախվել են Գյումրի քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 05 OM 050 համարանիշի և Շիրակի մարզի Զորակերտ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Ռուդիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 34 RD 776 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Գ. Հակոբյանը և Ռ. Հարությունյանն ու նրա ուղևոր՝ Արփիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։