ԶՈՒՅԳԵՐԻ ՄՈՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Այս պայծառ աչիկներով զույգերի մորը վարչապետը ազատել է աշխատանքից։ Ահա թե ինչ է գրում նրանց մայրը։
 
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Susan Tonoyan
 
«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել, որ ես այլևս կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ համագործակցության, իմ կողքին լինելու և ինձ հասկանալու համար։ Շնորհակալ եմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս աշխատանքն ինձ առաջարկելու և վստահելու համար։ Ներկայումս զբաղված եմ աշխարհի ամենահաճելի և ամենակարևոր աշխատանքով` մեծացնում եմ իմ ապագա զինվորներին։ Զույգ ձագերս իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն են»։
 
Սուսաննա Տոնոյանին հղում է արել
 
Naira Bulghadaryan-ը․
 
Երբ կառավարությունն ինքն է խախտում ֆիզարձակուրդում գտնվող իր աշխատողի իրավունքները, հասկանում ես, որ 4 միլիոնի բնակչություն ունենալը չստացված ներկայացում է. Susan Tonoyani օրինակը վկա։