shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան , որպեսզի դատարանը խուզարկության որոշում տա Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 57-ամյա Գնել Հովհաննիսյանի հայրական տանը խուզակություն կատարելու համար:
 
Խուզարկություն է կատարվել Գ. Հովհաննիսյանի հայրական տանը, որը Արագածոտնի մարզի Արուճ գյուղում է, որտեղ էլ տան կիսանկուղում գտնվող թաքստոցում հայտնաբերվել և առգրավվել է՝ որսորդական հրացանի կոտորակներ, 2 շիշ «սոկոլ» տեսակի վառոդ, 5.45 և 7.62 տ/չ 54 փամփուշտ, տարրայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, որսորդական 12 լուցկիներ, ինքնաձիգի 3 կողապայուսակ, նռնակի 2 կողապայուսակ, զինվորական 2 ջրաման, զինվորական ճաշաման, 1 տուփ 32 տ/չ որսորդական հրացանի պայթուցիչ, 2 կգ կշռով ձկնորսական արճիճե ծանրոց, ականորսիչի ականջակալ, «ՀՄՄ» դիտման սարք, զրահամեքենայի «ՏՊԿՈՒ 2Բ» տեսակի նշանառուի օպերատոր տեսասարք, գնդացրի բռնիչ, «ՊԻԿ» գազախողովակի արագության փոխանցիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, 1 հատ ինքնաձիգի գարեփուկ, 1 հատ 800գ. տարողությամբ տարրայով «տաուտ», 4 հատ արբալետի նետ, 1 հատ ազդանշանային հռթիռի ինքնաշեն սարք, 1 հատ 5.6 տ/չ ինքնաշեն կրակայրիչ, 7 հատ որսորդական հրացանի փամփուշտի փականների տուփ, 1 հատ «ՏՏ» տիպի ատրճանակի պատյան, 2 հատ ինքնաձիգի պիտույքատուփ, 1 հատ որսորդական հրացանի մաքրիչ, 1 հատ յուղման ներարկիչ, 1 հատ որսորդական հրացանի փամփուշտի լիցքավորիչ, 1 հատ «ՌՊԿ» տիպի 7.62 մմ տ/չ ձեռքի գնդացրի փամփուշտ, 1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված 32 տ/չ որսորդական հրացանի խզակոթª փողակալով, 1 հատ «Կարաբին» տիպի հրացանի փակաղակ, 1 հատ ինքնաձիգի հետադարձ մեխանիզմի հրան, 14 հատ ինքնաձիգի համար նախատեսված խլացուցիչի ռետինե մեմբրան, 1 հատ որսորդական վերարկու, 29 հատ լիցքավորված 32 տ/չ որսորդական հրացանի փամփուշտ, 5 հատ նմանատիպ փամփուշտ, 1 հատ 32 տ/չ որսորդական հրացանի պահեստատուփª զսպանակով, 1 հատ 200 գ. տարրայով «սոկոլ» տեսակի որսորդական վառոդ, 6 հատ «ԱԿՄ» տիպի ինքանաձիգի պահեստատուփ, 9 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ ինքնաձիգի սվին դանակ, 1 հատ 1952թ. արտադրության 32 տ/չ որսորդական հրացանի փող, 4 հատ ինքնաձիգի խլացուցիչ, 1 հատ 32 տ/չ հրացանի փակաղակ, 3 հատ պիտույքատուփ, 1 հատ 7.62 մմ տ/չ «ՆԱԳԱՆ» տիպի ատրճանակ, 1 հատ քանդված վիճակում գտնվող «ԱԿՄՍ» տիպի «ՏՑ 6540» 1993թ. արտադրության ինքնաձիգ, 1 հատ փակաղակ «ՏՑ 6540», թվով 1 գազախողովակª փողային պահպանակով, 1 հատ հետադարձ մեխանիզմª հրիչով, 1 հատ փողատուփի կափարիչ, 1 հատ «Դրագունով» տիպի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, 1 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի փող, 2 հատ ինքնաձիգի շամփուր, 3 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ-5» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳ-45» տիպի նռնակ, 1 հատ «ՌԿԳ» տիպի նռնակ, թվով 5 հատ նռնակի պայթուցիչ, 2.4 կգ տրոտիլե պայթուցիկ լիցք, 2 տուփ պլաստիկ «Ջ-4» տեսակի պայթուցիկ լիցք, 8 հատ էլեկտրոդետոնատոր, 6 հատ «ԿԴ-8» դետոնատոր, 5 մետր այրվող լար, 33 հատ 5.6 տ/չ փամփուշտ, 17 հատ 9.18 տ/չ ատրճանակի փամփուշտ, 123 հատ 7.62 մմ տ/չ «Ռևոլվեռ» ատրճանակի փամփուշտ, 1 հատ յուղի տարրա, 475 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, 27 հատ 7.62 տ/չ արցունքբեր փամփուշտ, 2 հատ 7.62 տ/չ զրահահատ հրկիզվող փամփուշտ, 1 հատ 7.62 տ/չ «ԼՊՍ» տեսակի փամփուշտ, 29 հատ 32 տ/չ որսորդական հրացանի փամփուշտ, 1 հատ սև գույնի քողարկող դիմակ, 69 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 13 հատ 5.45 տ/չ, լուսարձակող փամփուշտ: 
 
Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել է, ով, ի դեպ՝ իրավապահներին հայտնել է, որ նշված զենքն ու զինամթերքը նա ձեռք է բերել 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: