Փետրվարի 23-ին` Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվեց 26-ամյա Վարդան Մնացականյանի դին:
 
Ինչպես հայտնի է` իրավապահները նրան փնտրում էին հունվարի 30-ից` որպես անհետ կորած:
 
Նշենք, որ ըստ նույն տեղեկությունների` Վարդան Մնացականյանն աշխատում էր «Ռոսսիա մոլում»` որպես մաքրության գծով պատասխանատու:
 
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Վարդան Մնացականյանի վերջին նամակը` ուղղված իր ընկերուհուն: