Այսօր՝ փետրվարի 26-ին` Ժամը 08:18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Հայփեջ» թաղամասում՝ աղբանոցի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի տնակ:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացել է ժամը 08:42-ին, մարվել՝ 09:17-ին:
 
Ամբողջությամբ այրվել է չբնակեցված տնակը: