ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԾՆՈՂԸ, ՈՒՄ ԱՂՋԻԿԸ ՍՈՎՈՐՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄՍարսափելին այն է՝ երբ մի վատ բան է կատարվում, մարդկային երևակայության շրջանակներում չտեղավորվող, մեկը չի գտնվում, որ ասի՝ իսկ գուցե ինչ որ բան այդպես չի․․․ Համոզված եմ ասում, այդ մեկը մեզ շատ է պետք, դա նույնն է, երբ խավարի մեջ մի պեծ շող անգամ չգտնես, որ առաջ գնաս․․․
 
Խոսքս Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի սկանդալի մասին է։ Մարդկային երևակայության մեջ չկատարվող դեպք է կատարվել․ առաջին դասարանի տղայի ձեռքերը սկոտչով կապել են, տարել զուգարան, ծեծի ենթարկել ու թարթիչները կտրել։ Խոսքը 6 տարեկան երեխաների մասին է։
 
Ծանոթ եք բոլոր սարսափազդու գրառումներին, չներկայացնեմ։ Բնական է, թե ինչպիսին կլինի արձագանքը։
 
Ուզում եմ ներկայացնել մի գրառում, եզակիներից, ով կասկածի տակ է դնում իրողությունը կամ գոնե փորձում է մարդկանց համոզել, որ ամեն բան չի, որ կորած է․․․
 
Գրառում կատարողը փաստաբան է։ Ինչքան հասկացա նրա գրառումից, իր երեխայի դասարանն է․ «Իմ երեխայի դասարանն է, դասղեկին էլ լավ գիտեմ, տնօրենին էլ: Բացառում եմ և դեպքը, էլ չեմ խոսում ծածկադմփոցի մասին»: Ահա թե ինչ գրառում է արել փաստաբանը․
 
Tigran Atanesyan
 
«Նման լուրեր տարածելուց առաջ, պետք է պատկերացնել, թե որքան է այն իրական: 6 տարեկան երեխաները չեն կարող նման գործողություններ կատարել, անգամ հասուն տղամարդիկ դա դժվարությամբ անեն: Համոզված եմ, որ ամեն ինչ շատ արագ կպարզվի և չի վարկաբեկվի իմ սիրած դպրոցը: Երեխաներս այդ դպրոցում են սովորում, իսկ «դեպքի մասնակիցները» իմ դստեր դասարանցիներն են: Բոլորը չքնաղ երեխաներ են, դասղեկը շատ արհեստավարժ է ու հոգատար, և շատ լավ տնօրեն ունեն»:
 
Արձագանքները տարբեր են։ Մի կողմը մոր պատմածը հիմք է ընդունում, մյուս կողմն էլ նման դեպք բացառում է։ Լսենք նրանց․
 
Zhanna Alexanyan
 
Տիգրան ջան բացառել հնարավոր չէ, ինչպես ասում են բանը մի անգամ է պատահում, մայրը շատ մանրամասներ է ներկայացնում։
 
** **Tigran Atanesyan
 
Հավատացեք իմ փաստաբանական փորձին, մայրը ծայրից ծայր սուտ է խոսում, իմ կարծիքն է: Ժաննա ջան, երեխեքս ՝ 2-րդ ու 1-ին դասարան են, շատ հավեսով են գնում, էն կարգի, որ մեզանից շուտ են զարթնում առավոտյան, որ դպրոց գնան)))։ Դեպքը, եթե տեղի է ունեցել, ապա դա եղել է այլ վայրում, և այլ դերակատարներով, պարզապես համոզվում եմ դրանում, դիտելով տեսանյութը: Սկոտչ կապելը՝ էլ չասեմ քանդելը, ֆռռացնելը ձեռքերի շուրջ, հետո շատ զգույշ թարթիչ կտրելը, դե չեղավ էլի․․․
 
Հակադարձում են․
Vag Levonyan
 
Տիգրան ջան բա էս վիդեոն ինչի՞ մասին ա Ասում ա երեխաներին բերել են տնօրենի մոտ, երեխաներն էլ ասել են հա, տենց բան արել ենք, ծեծել ենք...
Չհավատացողների բանակը ճնշում է․

Lusine Sargsyan
Ես կարծում եմ, մայրը ստախոսի մեկն է կամ սովորեցնող մեկն ունի: Տեսանյութում տղան ինչ որ կայծերի մասին է խոսում, մայրը թեման փոխում է: Տղան վառ երևակայություն ունի։ Հետո դասամիջոցին ուրիշ դասարանի երեխաներ նույնպես զուգարանում կլինեին, էդ կատարվածը չէր կարող 3-5րոպե տևել։ Դուք ծնողներով շատ հեշտությամբ կարող եք պարզել , 6 տարեկանները չեն կարող նման պահվածք ունենան,բացահայտ սուտ է և վերջ: ժողովուրդ ջան ինքս էլ դասվար եմ, երբ ճանճը տզզում է, բոլոր երեխաները միաբերան վազում ինձ խաբար են անում, ո՞նց կարողա զուգարանում սենց բան կատարվի, հո հյուրանոցի զուգարան չի: ես առաջարկում եմ, երեխայի մորը սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվթյան ենթարկել
 
** **Gohar Gevorgyan
Էդ զուգարանը նենց տեղ չի, որ ինչ ուզեն, անեն։ Ուղղակի հնարավոր չի։ Մինաս անուն ընդհանրապես չկա դասարանում։ Գոռն էլ Գոշայիս ընկերնա, կիմանար էլի, ոնց լինի։
Ու հարցեր, հարցեր․․․

** T**igran Atanesyan
և ինչույա դեմքը թաքցնում
 
Gohar Gevorgyan
 
Կամ ինչու՞ է դեսպանատուն դիմում։
 
․․․ Իսկ երբ կարդում եմ փաստաբանի՝ հանրությանը հասցնելու խոսքը, որոշում եմ օգնել․
 
Tigran Atanesyan
 
Մեզ համար ամեն ինչ պարզ է, ուզում ենք մեր խոսքը հանրությանը հասցնել։
 
Տեղադրում եմ նաև լինքը, որպեսզի դպրոցին մոտ կանգնած մարդկանց խոսքին ծանոթանաք՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10210914779648658&id=1327886913&hc_location=ufi
 
 
Հասմիկ Բաբաջանյան