Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի Աբովյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ վթարի է ենթարկվել BMW X5 մակնիշի 99 XX 996 համարանիշի ավտոմեքենան:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից , որից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ մեկին՝ Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը: