Փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Կիևյան կամրջի տարածքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին բարձրացել է Կիևյան կամիջի վրա, անցել վտանգավոր եզրագիծը և քաղաքացիներին հայտնում է, որ հոգնել է կյանքից և ցանկանում է իրեն ցած նետել:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները մոտ 30 րոպե բանակցություններ են վարել կնոջ հետ և կարողացել են նրան համոզել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի:  
 
Ոստիկաններին այդ կինը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով է ցանկանում ինքնասպասն լինել:
 
Այդ կինը Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Մարինե Հ.-ն է, ում ոստիկանները տեղափոխել են Մաշտոցի Ոստիկանություն, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: