«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Գյումրիում հերթական դանակահարությունն է եղել:
 
Դանակահարել են 22 ամյա Կարեն Ք.-ին:
 
Տուժածին հարազատները 19:30-ի սահմաններում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: ՀԺ-ին ԲԿ-ի մամուլի ծառայությւոնից տեղեկացրեցին, որ տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք:
 
Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
 
Դեպքի մանրամասների բացահայտմամբ զբաղվում է ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը: