Երեկ՝ փետրվարի 26-ին ժամը 12:40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի Ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհին հարակից աղբանոցում արական սեռի նորածնի դի կա:
 
Ոստիկաններն ու քննիչները Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցում հայտնաբերել են նորածնի դի, որի վրա առկա են եղել փափուկ հյուսվածքների դեֆեկտներ:
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ են հայտնաբերվել, ինչպես նաև մարմնի վրա բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը՝ ամբողջությամբ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ նորածնի մոր ինքությունն ու բնակության վայրը պարզելու համար:
 
Աղբյուր՝ shamshyan.com