Շնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով:
 
Էվկալիպտ, սոխ, կիտրոն: Էվկալիպտի տերևները դրական ազդեցություն են ունենում շնչուղիների վրա: Դրանք նաև հականեխիչ, խորխաբեր հատկություն ունեն: Սոխը ևս օգտագործվում է մրսածության դեպքում, քանի որ հակաբակտերիալ և վարակազերծող հատկություն ունի:
Բաղադրիչներ միջին չափի 4 սոխ,էվկալիպտի 20 տերև,4 բաժակ ջուր՝ 1 լիտր,երկու կիտրոնի հյութ,1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք սոխը, էվկալիպտի տերևների հետ լցրեք տարայի մեջ:
Ավելացրեք ջուրը, եռացրեք 20 րոպե:
Քամեք թուրմը, ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր՚
Երբ խառնուրդը սենյակային ջերմաստիճանի հասնի, ավելացրեք երկու կիտրոնի հյութը:
Դրեք սառը տեղում: Օրվա ընթացքում ընդունեք 3 ճաշի գդալ:
Կտավատի սերմեր: Չոր հազի դեպքում կօգնի կտավատի սերմերով պատրաստված միջոցը: Այն մաքրում է օրգանիզմը, ամրացնում իմունային համակարգն ու մաքրում շնչուղիները: