Սլովակիայում սպանվել է հետաքննությամբ զբաղվող 27-ամյա լրագրող Յան Կուցյակը: Նա և նրա ընկերուհին սպանվել են արձակված կրակոցներից: Սլովակիայի ոստիկանության պետ Տիբոր Գասպարը նշել է, որ Կուցյակը և նրա գործընկերուհին  հայտնաբերվել են զոհված՝ փետրվարի 25-ին՝ Բրատիսլավայից 65 կմ հեռավորության վրա գտնվող Վելկա-Մակա քաղաքում գտնվող նրանց տանը:
 
Գասպարը տեղեկացրել է, որ սպանությունն «ամենայն հավանականությամբ կապված է Կուցյակի կողմից իրականացվող հետաքննությամբ»: «Սլովակիան երբեք չի բախվել լրագրողի նկատմամբ նման աննախադեպ հարձակման»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:  
 
Կուցյակն աշխատել է Aktuality.sk կայքի խմբագրությունում: Նրա վերջին հոդվածը, որը հրապարակվել է փետրվարի 9-ին, նվիրված է եղել հարկային խարդախությանը՝ կապված Բրատիսլավայում շքեղ բնակելի համալիրի հետ: 
 
Աղբյուր՝ lurer.com