«Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եվ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզե­րի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում, մարտի 1 -ին ընդառաջ՝ մար­դիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլի­նեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղա­տոմսի համար:
 
Այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու, մի հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղա­քացուն մի քանի հետազոտության է ու­ղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում:
 
Սա առիթ է դարձել, որ­ քաղաքացիներն այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբի­ոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն:
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաեւ սրտանո­թային եւ հորմոնային հիվանդություն­ներով տառապող անձինք: Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառ­վող դեղերն են տեղ գտել»: