Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը եւ կրակայրիչը:
 
Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին «Ալկա» հանգստյան գոտու ջրային տարածքում ջրափրկարարները վերսկսել են 10 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները:
 
Ժամը 14:31-ին ջրափրկարարներն Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի: