Այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի տղամարդը անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: