«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնին թողել եւ հեռացել ենՄեզ հասած տեղեկություններով՝ օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը արտառոց դեպք է տեղի ունեցել․ կինը թողել է իր նորածին երեխային եւ հեռացել։ «Երեխան լացում էր, կերակրող չկար, մայրը չկա»,-պատմեցին մեզ ծննդատնից։
«Ընկեցիկ երեխա է, ոստիկանություն ենք հայտնել, նրանք ման են գալիս, չեն գտնում, հասցեն փոխել են։ Երեխան մեզ մոտ է, որովհետեւ փաստաթղթեր չունի, որ ուղարկենք մանկատուն։ Ոչ ոք ոչ մի կապ չունի որդեգրման հետ, որդեգրումը կատարում է սոցապ նախարարությունը քաղաքապետարանի որոշմամբ։ Ծննդատները ոչ մի առնչություն չունեն, մենք հայտնում ենք էն դեպքում, երբ փաստաթղթերը կան։ Մորը չենք գտնում, զանգել եմ իրենց գյուղապետին, ասում են՝ էդ հասցեից դուրս են եկել»։
Ռազմիկ Աբրահամյանը չգիտեր երեխայի սեռը: «Ինձ էդ բաները սկի չի էլ հետաքրքրում, մենք հազիվ ընկած ման ենք գալիս, որովհետեւ լքել են, թողել են։ Նրան խնամք ա պետք, վերաբերմունք ա պետք, լողացնել ա պետք, օծանելիք ա պետք, մենք հազիվ զբաղվում ենք իրենով»։
Իսկ թե ինչպե՞ս եւ ե՞րբ է թողել երեխային, Աբրահամյանը նշեց, որ այդ մասին ինքը տեղյակ չէ։