ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆԿիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։
 
Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են քանդակագործներ Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը: