
Թուրքիայի արդարադատության նախարարությունը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել Չեխիային՝ Մուսլիմի արտահանձման վերաբերյալ, ով Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև ահաբեկչություն իրականացնելու մեջ։
Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»:
Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։ Թուրքական աղբյուրը այլ մանրամասներ չի հաղորդում դատարանի որոշման մասին։
Մուսլիմի ազատ արձակմանը արդեն հասցրել է արձագանքել Չեխիայում Թուրքիայի դեսպանությունը։ Վերջինս մտահոգություն է արտահայտել տեղի ունեցածի շուրջ։ Որոշումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։
Աղբյուր՝ shabat.am