Իսրայելի հնությունների վարչությունը հայտարարել է ունիկալ գտածոյի մասին. Լացի Պատի մոտ կատարվող պեղումների ժամանակ հայտնաբերվել է իր օրինակը չունեցող կավե կնիք, որը պատկանել է Երուսաղեմի կառավարչին, ով ապրել է 2700 տարի առաջ:
 
Կնիքը ունի կավե ձվաձև գնդի տեսք՝ 2-3 մմ հաստությամբ, որի վրա պատկերված է երկու տղամարդու կերպարանք՝ երկար հագուստով, որտեղ նրանք ողջունում են մեկմեկու վեր պարզած ձեռքերով. տեղեկացնում է Invictory.com-ը:
 
Կնիքի վրայի գրառումը գիտնականները վերծանել են այսպես. «Պատկանում է Երուսաղեմի կառավարչին»: Հնագետների գնահատմամբ՝ այս գտածոն թվագրվում է մ.թ.ա. 7-6-րդ դարերով, այսինքն Առաջին տաճարի ուշ շրջանով: Հնությունների վարչությունում նշում են, որ «Երուսաղեմի  կառավարիչները (թարգմանության այլ տարբերակներում՝ նահանգապետ), երկու անգամ են հիշատակվում Թորայում:
 
Կնիքը հայտմնաբերել է հնագետ Շիմոն Քոենը՝ շինության փլատակների մոտ հողը մաղելու ժամանակ, ընդ որում՝ այդ շինությունը նույնպես թվագրվում է Առաջին տաճարի շրջանով:
 
Փաստ չէ, որ կնիքը անմիջականորեն պատկանել է Երուսաղեմի կառավարիչներից մեկին: Դրանք կարող էին օգտագործել՝ նաև որպես որևէ ապրանքանիշի կնիք:
 
Ըստ մեկ ուրիշ տարբերակի՝ խոսքը գնում է նամակների կնքման համար նախատեսված կնիքի մասին:
Աղբյուր՝ crossnews.am