sportal.am-ը գրում է.
 
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վիրահատության կենթարկվի և կբացակայի մոտ 2 ամիս: Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը:
 
Սա նշանակում է, որ Նեյմարը բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա մի քանի հանդիպումները, այդ թվում նաև «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան դիմակայությունը:
 
Հիշեցնենք, որ բրազիլացին «Մարսել»-ի դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում կոճի վնասվածք էր ստացել, ինչի արդյունքում պատգարակի օգնությամբ արտասվելով լքել էր խաղադաշտը: