
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս նախագծով իրենք ուզում են՝ ԱԺ-ն քաղաքական կամք արտահայտի և արձանագրի, որ «Մարտի մեկի» էջը փակված չէ և չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ սպանությունները չեն բացահայտվել:
«Եթե ՀՀԿ-ն ուզում է, որ իրոք հաղթահարվի «Մարտի 1-ի» բեռը, պետք է կողմ քվեարկի: Կողմ քվեարկել ասելով՝ նկատի ունեմ ոչ թե նախագծին կողմ քվեարկելը, այլ որ հարցը գոնե օրակարգ մտնի և քննարկվի»,- ասաց Փաշինյանը:
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այդպես էլ չի հասկացել՝ ինչու է ՀՀԿ մեծամասնությունը դեմ այս նախագծին, քանի որ ոչ մի դեմ փաստարկ չի ներկայացրել:
Այդուհանդերձ, նախագիծն անցավ միաձայն՝ 93 կողմ քվեարկությամբ:
Աղբյուր՝ shabat.am