Դերասանուհի Լիկա Սալմանյանը օրերս նշել է 22-րդ տարեդարձը, որի առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ:
 
«Տարեդարձս երկու վայրում եմ նշել, առաջինը իմ գեղեցկության սրահում մեր աշխատակազմի հետ, դե իսկ երեկոյան արդեն սիրելիիս հետ եմ անցկացրել երեւանյան ռեստորաններից մեկում: Հրաշալի օր եմ ունեցել, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշեց նա:
 
Հետաքրքրվելով, թե ինչ անակնկալներ է ստացել դերասանուհին, պատասխանեց.
 
«Նվերներ շատ եմ ստացել, բայց այս պահին դրանք նշել չեմ ուզում: Իհարկե, սիրելիս եւս, ինչպես միշտ, իր ոճում էր, եւ հետաքրքիր ու հաճելի անակնկալ էր ինձ համար պատրաստել, բայց այդ մասին եւս մանրամասներ հայտնել չեմ ուզում»:
 
Խոսելով տարիքային առանձնահատկության մասին Լիկա Սալմանյանը նկատեց, որ իր կյանքում առաջին անգամ մտածել է մեծանալու մասին:
 
«Գիտեք, ողջ ծննդյանս օրվա ընթացքում մտածում էի այդ մասին: 21 տարեկանը մի տեսակ փոքր էր ինձ թվում, բայց այ 22-ը արդեն մեծ աղջկա մասին է խոսում: Դեռեւս նոր տարիքիս հետ չեմ հարմարվում, առաջին տարին է, որ նման զգացողություն ունեմ տարիքային թվի փոփոխության հետ»,- ասաց Լիկան ու ավելացրեց.
 
«Այս տարիքում ձգտում եմ ավելի կատարելագործվել իմ աշխատանքում, ընդլայնել բիզնեսս: Նպատակներս շատ են, հուսամ դրանք կիրականանան»:
 
Դերասանուհին իր կյանքի լավագույն ձեռքբերումների եւ թերացումների մասին պատմելիս նշեց.
 
«Չասեմ, որ բիզնեսն իմ կյանքի լավագույն ձեռքբերումն է, բայց գլխավորներից է, որն ինձ հնարավորթյուն է տալիս ավելի հստակ քայլեր անել, ավելի պատասխանատու եւ գիտակից դառնալ, որոշումներ կայացնելուց առաջ էլ երկար մտածել: Ձեռքբերումներիցս է նաեւ սիրելիս, ով հայտվեց իմ կյանքում, նաեւ այն մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում դարձան իմ կյանքի մի մասնիկը: Ինչ վերաբերվում է թերացումներին, որպես այդպիսին նշել չեմ կարող: Միանշանակ, թերացումներ բոլորի կյանքում էլ լինում են, բայց հարցը լսելիս, առաջինը մտածեցի ձեռքբերումների մասին, այլ ոչ թե թերացումների»:
 
Աղբյուր՝ life.panorama.am