Երեկ` փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը Tert.am -ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը :
 
Նրա խոսքով՝ Տավուշի տարածաշրջանում կրակել են հիմնականում դիրքերի ուղղությամբ, մասամբ՝ նաև գյուղերի, բայց որևէ լուրջ հետևանքներ չկան: