
Նախորդ տարեվերջին շոու բիզնեսյան դաշտում ամենաքննարկվող զույգը դերասան Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանն էին:
Լրատվամիջոցների հետ զրույցում երկուսն էլ հավաստիացրել էին՝ 40 ամյա Տիգրանն ամուսնալուծվել է կնոջից ու պատրաստվում է կյանքը կապել 19-ամյա դերասանուհի Մարիամի հետ: Հարսանիքի համար էլ օր էր ամրագրված՝ 2018 թվականի փետրվարի 14՝ հարսնացուի ծննդյան օրը: Հարսանիք, սակայն, այդպե էլ չկայացավ:
Իսկ քննադատությունների պակաս՝ արդեն բաժանված զույգը, չուներ; Մարիամ Հովհաննիսյանն, ի պատասխան բալոր «չարախոսների», ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Գրիգորի Լեպսի երևանյան համերգից մի հատված, և մեջբերել հայտնի երգի " Я счастливый как никто" «հատվածը: