Արմավիր մարզի աղբանոցում նախօրեին մահացած հայտնաբերված նորածնի դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նորածնի մայրը հայտնաբերվել է:
 
Նա նույն քաղաքի բնակիչ է, 37 տարեկան: Մահացած փոքրիկը կնոջ 7-րդ երեխան է եղել, նախկինում 2 երեխաները մահացել են, այս պահին կնոջ խնամքին միայն 1,5 տարեկան երեխան է, մյուս 3 երեխաներն առողջական խնդիրներ ունեն ու հատուկ խնամքի կենտրոնում են գտնվում:
 
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ:
 
Բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում: