Փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 08:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թիվ 16 շենքի դիմաց, բախվել են BMW մակնիշի 35 OA 982 համարանիշի, Renault մակնիշի 032 BB 01 համարանիշի ավտոմեքենաները և թիվ 20 երթուղի սպասարկող Higer մակնիշի 4507 Տ համարանիշի ավտոբուսը:
 
shamshyan.com-ի տեղեկւթյուններով, վթարի հետևանքով Renault-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: