shamshyan.com-ի տեղեկություններով՝  փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 19:3օ-ի սահմաններում «ամորձու վնասվածք» ախտորոշմամբ  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
 
Նշված բժշկական կենտրոն են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխված երեխան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 12-ամյա Վ. Ս.-ն է:
 
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի հանդերձարանում: Նրան վնասվածքը պատճառել է իր հետ վիճաբանության մեջ մտած, նույն դպրոցի սովորող, համադասարանցի, 12-ամյա Հ. Հ-.ն: