Հանրապետության տարածքում` 
փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-5-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ը նույնքան կբարձրանա:
 
Երևան քաղաքում` փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր հատվածներում, գիշերը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 4-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: