shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
 
Երևանի բնակիչ Լյովա Թորոսյանը նամակ է փոխանցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի պետին, որով զգուշացրել է պետին, որ եթե Աննման Աղանիկյանը դիմի անձնագրային բաժանմունք և այնտեղ նրան անձնագիր տրամադրեն, ինքը սպառնում է սպանել անձնագրային բաժանմունքի պետին։