Խոյ. 
Խոյերն ուժեղ են դառնում կորուստների հաշվին։ Դուք բավական շատ մարդու եք կորցրել ձեր կյանքում։ Բոլոր մարդիկ, ում կորցրել եք, մեծ նշանակություն են ունեցել ձեզ համար։ Դուք նրանց կարևոր ու թանկ եք համարել, իսկ նրանք լքել են ձեզ։ Նրանցից մի քանիսը մահացել են, մի քանիսը մեկնել երկրից, մյուսները պարզապես էմոցիոնալ առումով անհամապատասխան են դարձել ձեզ։ Բայց բոլոր այդ կորուստների շնորհիվ դուք վերածվել եք ուժեղ անհատականության։
 
Ցուլ. Ամեն խոչընդոտ հաղթահարելու հետ՝ դուք ավելի ուժեղ եք դառնում։ Ամեն անգամ, երբ ձեր առջև ինչ-որ դժվարություն կամ խնդիր է հայտնվում, դուք միշտ գտնում եք դրանք լուծելու ճանապարհները։ Հենց այդ պատճառով էլ շարունակում եք ավելի ու ավելի ուժեղանալ։
 
Երկվորյակներ. Ձեր բազմաֆունկցիոնալ ունակություններն են, որ ապահովում են ձեր ուժեղ անհատականությունը։ Դուք միայնակ կարողանում եք հարթել տարբեր առաջադրանքներ ու խնդիրներ։ Երկվորյակները կարողանում են հիանալի կառավարել ձեր ժամանակն ու ջանքերն այնպես բաշխել, որ արդյունավետ լինի։
 
Խեցգետին. Դուք խորը էմոցիոնալ մարդ եք, ու ձեզ համար շատ դժվար է բացվել մարդկանց մոտ, բայց երբ ձեզ հարմարավետ եք զգում ինչ-որ մեկի հետ, միանգամից կապվում եք նրան։ Դա պրոբլեմատիկ է, որովհետև մարդիկ գնում են ձեր կյանքից ու չեք իմանում ինչպես հաղթահարել դա, բայց վերջում ավելի ուժեղ եք դառնում։
 
Առյուծ. Դուք ունեք այն պոզիտիվն ու լավատեսությունը, որ մեր օրերում դժվար է գտնել։ Դուք Առյուծի նման ուժեղ եք, որովհետև հաճախ միակ լույսն եք լինում խավարի մեջ։ Դուք կարողանում եք լավը տեսնել նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։
 
Կույս. Դուք միշտ նրանց կողքին եք, ում պետք է ձեր օգնությունը՝ չնայած նրան, որ ունեք ձեր սեփական խնդիրները։ Դուք այդքան ուժեղ անհատականություն եք, որովհետև ամեն բան անում եք՝ լուծելու թե՛ ձեր, թե՛ մյուսների խնդիրները։ Դուք արդեն սովոր եք լուծել բազմաթիվ խնդիրներ, այնպես որ, ոչինչ այլևս ձեզ չի վախեցնում։
 
Կշեռք. Դուք շատ խոցելի մարդ եք և ընդունում եք դա։ Բազմաթիվ վախեր ունեք, բայց դա չի նշանակում, որ դուք վախկոտ եք։ Դուք շատ համարձակ եք ու խիզախ։ Գիտեք, որ խիզախությունը ոչ թե վախերի բացակայություն է նշանակում, այլ դրանք ընդունելու ունակություն։ Եվ այն փաստը, որ դուք միշտ պատրաստ եք նայել ձեր վախերի աչքերին, ձեզ այդքան ուժեղ է դարձնում։
 
Կարիճ. Դուք ասում եք այն, ինչ անհրաժեշտ եք համարում, չնայած գիտեք, որ մարդիկ չեն ուզում դա լսել։ Դուք շատ անկեղծ եք և միշտ արտահայտում եք ձեր ճշմարտությունը։ Համարվում եք ուժեղ, որովհետև ձեզ երբեք չի շփոթեցնում ինչ-որ ընդունված համոզմունք կասկածի տակ դնելը, ինչը կարող է ձեզ բազում խնդիրներ պատճառել։
 
Աղեղնավոր. Ձեր անկախությունը ձեզ ուժ է տալիս։ Հորոսկոպով Աղեղնավոր լինելով՝ դուք պետք է ստեղծեք այն կյանքը, որով կարող եք հպարտանալ։ Դուք չեք ամաչում նրանից, թե ով եք դուք ու ինչի եք հասել։ Դուք կարողանում եք շատ բան ստեղծել այն քչից, որ ձեզ տրվում է։ Հենց դրանում է ձեր ուժը։
 
Այծեղջյուր. Ձեր՝ անհարմար իրավիճակներում ձեզ հարմարավետ զգալու ունակությունն է այն, ինչ ձեզ իսկապես ուժեղ անհատականություն է դարձնում։ Այծեղջյուրները գիտեն, որ ուժն ու աճը կարող են գտնվել իրենց հարմարավետության զոնայից դուրս։ Դուք երբեք հեշտ չեք հանձնվում ու միշտ ավելի ուժեղ եք դուրս գալիս ցանկացած իրավիճակից։
 
Ջրհոս. Խոնարհություն. ահա թե ինչն է Ջրհոսներին ավելի ուժեղ դարձնում։ Դուք խելացի անհատականություն եք, իսկ խելացի չեք դարձել՝ լինելով հպարտ։ Դուք ընդունում եք ձեր սեփական բացերն ու թերությունները և հենց դրանով էլ ձեզ ավելի ուժեղ եք դարձնում։ Դուք կարծում եք, որ ինքնակատարելագործման լավագույն ուղին սեփական թերություններն ընդունելն է։
 
Ձկներ. Դուք ձեր ուժը գտնում եք ներելու մեջ։ Անցյալում ձեզ շատ մարդիկ են բազմիցս նեղացրել, բայց դուք չեք դժգոհում։ Այն փաստը, որ չունեք էմոցիոնալ պաշար, ձեզ ուժ ու էներգիա է տալիս, որպեսզի շատ բան անեք կյանքում։
Աղբյուր՝ mediamag.am