Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Տաթևիկ Սարգսյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում՝ թիվ 10 դպրոցի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 30 ՏՏ 735 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վանաձորի բնակիչներ՝ 18-ամյա Թերեզա Ծատուրյանին և 17-ամյա Անուշ Լալայանին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին հայտնել տեղի իրավապահներին։