Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՕX 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 72-ամյա Գագիկ Ալոյանը Էջմիածին քաղաքի Նալբանդյան –Սպանդարյան փողոցների խաչմերուկում նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 26-ամյա Գրիգոր Գևորգյանին և 23-ամյա Հայկ Համբարձումյանին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Վաղարշապատի բժշկական կենտրոն:
 
Վրաերթից հետո վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակչի հողամասի երկաթե ցանցին: