«Խառնվել են իրար միայն այն պատճառով, որ առաջին անգամ բարձրաձայնել եմ: Էնպես չի, որ սա նորություն է: Ես վեց տարի անում եմ էս ծրագիրը։  Հատկապես վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել:
 
 Չգիտեմ՝ ինչու են էսպես խառնվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական  պատգամավոր Շուշան Պետրոսյանը` մեկնաբանելով բանակի համար տուֆ քարերի հանգանակության նախաձեռնությունը։
 
 Շ.Պետրոսյանին վրդովվեցրեց դիտարկումը, որ Հայաստանում պաշտպանության նախարարություն չկա և քաղաքացիներից ողորմություն են հավաքում.
«Շատ վատն ա հարցդ, կասկածում ե՞ս մեր բանակի վրա»։
Հնչեց հարց,որին Շուշան Պետրոսյանը պատասխանեց ավելի վատ հարցի միջոցով:
-«Կասկածում ե՞ս մեր բանակի վրա»;
Եվ որն էր պատասխանը Շուշան Պետրոսյանի հարցման:
<<Հավատում եմ քեզ, զինվո՛ր, դու դարձար հայոց բանակի հիմքն ու հենասյունը, 
բանակ, որը մի կուռ կառույց է, ոգեշունչ մի դարբնոց:>>
Իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր, և ամեն մարդ պետք է լինի պաշտպան հայրենի հողին: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական,երբ հայրենիքը վտանգված է, պետք է գիտակցել,որ անձնական պատասխանատվություն ենք կրում այն ամեն ինչում,ինչ կատարվում է երկրում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը:
Իսկ ինչու է Շուշան Պետրոսյանը այսքան վճռական,մի քանի լրագրողական հարցազրուցների ժամանակ շրջանառում  <<բանակի>> անունը արդեն բավական չէր,այսօր գերազանցելով մարդկային խղճի ողջ սահմանները,այսքան հեշտորեն արտաբերում  <<կասկածում ես>>  բառը,և այն էլ  այն  ավելի լավը համարելով քան իրեն ուղղված լրագրողի հարցն էր:
Իսկ ինչու այդպես էլ չպատասխանեցիք լրագրողի հնչեցրած հարցին,միթե մտածում էիք բանակի հանդեպ ժողովրդի հավատը կասկածի
տակ առնելով կկարողանայիք խուսափել հարցի պատասխանից:
Թարմացում հարգելի Շուշան Պետրոսյան լրագրողական հարցին,մի գուցե դուք կարողանաք խուսափել իմ հարցից նույնպես,բայց հանրության և աստծո դատից չեք խուսափի երբեք:
-Որտեղ էիք դուք և Ձեր ծրագրերը,երբ ապրիլ 1 յան պատերազմին,այդքան անմեղ տղաներ զոհվեցին,որտեղ էր պաշտպանության նախարարությունը,երբ զինվորներին բավականին ուտելիք և հագուստ ու այլ պարագաններ ուղղարկելու համար,մենք դրամահավաքներ էինք իրականացնում ՀՀ մի շարք հիմնարկություններում,բուհերում,և դպրոցական և այլ մշակութային հաստատություններում:Որտեղ էիք դուք Ձեր ծրագրերով հանդերձ,երբ կռվին մասնակից տղաների զինվորական գրքույքներից զորացրման մի քանի օրից հետո անհետանում էին մասնակցման կնիքները,որպեսզի ուսման վարձավճարները չզեղչվեին:Ուր էր պաշտպանության նախարարությունը Ձեր հետ միասին,երբ կռվին մասնակից վիրավոր զինվորների բուժման կարիքները հոգալուհամար ժողովուրդներ դրամահավաքներ իրականցնում և հանգանակություններ խնդրում:Ուր եք դուք հիմա և ինչ եք կարողանում անել հենց ազգային բանակի համար:Խոսել,կասկածանքի հարցադրումներ եք ունակ միայն դուք անել հայ ազգի համար:
 
Միթե հեշտ չեր Ձեզ համար զբաղվել միայն երգարվեստով,և սիրված մնալ ժողովրդի կողմից:
Այլ ոչ լինել մի դաշտում,որտեղ Ձեզ համար նույնիսկ վերջնամասում տեղ չկա:Չեք զգում,որ դուք ավելորդ եք մի պետական համակարգում,որը կոչվում է <<կառավարություն>>:
Մենք չենք կասկածում մեր սահմանները պահող հայոց բանակին,կասկածում ենք Ձեզ և Ձեր նման <<լայն>> բայց <<դատարկ>> բառապաշար ունեցող կառավարականներին,որոնք ունակ են բանակի անունը կասկածի տակ առնել:
Չեմ մեղադրում Ձեզ տիկին Պետրոսյան,ամեն ոք ոտքը պետք է իր վերմակի երկարության համեմատ մեկնի,ափսոս Ձեր վերկմակը չի հերիքում կառավարության նիստերի դահլիճում որպեսզի ոտք մեկնեք,այն բավարարում էր Ձեզ միայն երգարվեստում
,սակայն դուք շատին վազելով քիչն էլ կորցրեցիք,այդ քիչը համարելով ժողովրդի սերը Ձեր հանդեպ,որպես երգչուհի: