Շմայսի մականվան պատմությունը գիտեք։ Իր պատմածն է․ «Եկեք իմ տարածաշրջան, կարող ա Մովսիսյան Առաքել չճանաչեն, բայց Շմայս բոլորը գիտեն: Ես սպորտի վարպետ էի, երբ բանակից եկանք, պատերազմը սկսվեց: 20-21 տարեկան տղաներ էինք: Ջոկատները հավաքեցինք, Ռուսաստանից «Շմայսեր» ավտոմատ եմ բերել ու դրանից հետո իմ անունը մնաց Շմայս: Շմայսը մականուն չի, էսօր ամբողջ աշխարհը գիտի, թե Շմայսն ով ա և ինչի համար ա Շմայս կնքվել: Դա մականուն չի, պատմություն ա»:
 
Ընդունեցինք, որ Շմայսերը զենքի տեսակ է։ Բայց հաղորդագրություն եմ կարդում, որ երեկ 52-ամյա Առաքել Մովսիսյանը ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Toyota մակնիշի 35 MX 190 համարանիշի ավտոմեքենայի՝ դռները բաց լինելու հանգամանքից, կատարել են գողություն։
 
Ու տարածներն ի՞նչ է կամ ինչ են հաղորդում՝ ավտոմեքենայի մեջ եղած ձեռքի պայուսակի միջից հափշտակել են «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի անվանական ատրճանակը՝ փամփուշտատուփով և 15 փամփուշտներով։
 
Առաջին անգամ գողություն կատարելու մասին լսելուց, մեղա, փռթկոցս բռնեց։ Շմայսին երևի թվացել է, թե գողերը ատրճանակ տեսնելուց կվախենան ու փախչեն։ Կամ էլ իրեն չեն թալանի, դե ինքը Շմայսերի հետ կապ ունեցող մարդ է։ Դրա համար էլ «դուռը արխային բաց է թողել»։ Հիմա ո՞նց չասես՝ նման բան միայն Շմայսը կաներ։ Դուռդ փակ պահի, գողության մասին էլ հաղորդագրություն մի տուր։
 
Էլի լավ է, որ «Բերետա» են գողացել, «Շմայսեր չեն գողացել»։
 
Հասմիկ Բաբաջանյան