sportal.am-ը գրում է.  «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտնել է կատալոնական ակումբին, թե որ ֆուտբոլիստներին կցանկանար ամռանը տեսնել թիմում: 
 
Express-ի հաղորդմամբ՝ արգենտինացին կցանկանար, որպեսզի «կապտանռնագույններ»-ի շարքն ընթացիկ մրցաշրջանից հետո համալրեն Ալվարո Օդրիոսոլան («Ռեալ Սոսյեդադ»), Դավիդ Ալաբան («Բավարիա»), Արտուրը («Գրեմիո») և Անտուան Գրիզմանը («Ատլետիկո») : 
 
Ավելի վաղ իսպանացի լրագրողը հայտնել էր, որ Գրիզմանն ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»: