shamshyan.com-ը գրում է. Փետրվարի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկարացնի Երևան քաղաքի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ 26-ամյա Սարգիս Վարդանյանի խափանման միջոց կալանքը:
 
Դատավոր Վաչե Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Սաքուլիկը մինչև մայիսի 8-ը մնալու է կալանավորված:
 
Դատական նիստին Ս. Վարդանյանը ներկա չի եղել, փոխարենը, նրա փաստաբան Սամվել Ջաղինյանը երկար ժամանակ «Գյուլնազ տատու հեքիաթներն» է պատմել, փորձել է իր պաշտպանյալին «դասել սրբերի շարքին», սակայն դատարանը ավելի բարձր է գտնվել, քան փաստաբան՝ Մեծն Ջաղինյանը:
 
Այս օրերին համացանցում նաև տեղեկություններ էին տարածվել, որ «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը բաց է թողնվելու, քանի որ ինչ-որ ազդեցիկ մարդիկ խոստացել են, որ 2 ամիս Սաքուլիկը կալանքի տակ մնալուց հետո ստորագրությամբ ազատ կարձակվի, մինչ այդ կրքերը կհանդարտվեն:
 
Այսօրվա դատական նիստից պարզ դարձավ, որ նման տեղեկություններ տարածողները երազախաբ եղան: