1in.am-ը գրում է. Չինական Շիյան քաղաքի բնակիչը մահացել է դիահերձարանում այն բանից հետո, երբ կինը նրան մահացածի տեղ է դրել։
 
Փետրվարի 26-ին կինը չի կարողացել արթնացնի ամուսնուն։ Նա անշարժ պառկած է եղել մահճակալին և ինչպես նրան թվացել է՝ չի շնչել։ Քանի որ տղամարդը քաղցկեղի վերջին փուլում էր գտնվում, նա որոշել է, որ ամուսինը մահացել է։
 
Մի քանի ժամից սխալը նկատել են թաղման բյուրոյի աշխատակիցները, ովքեր չինացուն պատրաստում էին հուղարկավորության։ Նրա շրթունքներն ու մատերը դողում էին, երբ նրան հագցնում և պատրաստում էին։
 
Զարկերակը ստուգելուց հետո պարզվել է, որ նա ողջ է։
Ավելի մանրամասն կարդացեք՝ սկզբնաղբյուրում