Երեկ՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:50-ի սահմաններում Թևոսյան փողոցում 23-ամյա Սարգիս Դավթյանը իր վարած Skoda մակնիշի 35 NF 613 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 42-ամյա Արմեն Հակոբյանի վարած թիվ 1 երթուղին սպասարկող Skoda մակնիշի տրոլեյբուսի հետնամասին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Ս. Դավթյանը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: