Հանրապետության տարածքում` 
մարտի 1-ի ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը 4-ին, 5-ին նույնքան կբարձրանա:
 
Երևան քաղաքում` մարտի 1-ի ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր հատվածներում, գիշերը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը, 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: