«Ժողովուրդ» թերթ-ը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջ­նային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով:
 
Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապե­տությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, և այսօրվա­նից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նաև տեղեկացանք, որ թեև վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է և իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում:
 
Նա­խարարությունից նաև փոխանցեցին, որ թերևս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակար­գեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները:
 
Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանը փորձեց կիրա­ռել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում նույնը լինի նաև Հայաստանում»,-գրում է թերթը: