mediamall.am-ը գրում է. Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչպես է Հանրապետական խմբակցությանը հաջողվել Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ․ «Լավ, ո՞նց կարելի է առաջին հայացքից բյուրեղյա և անբիծ կենսագրություն ունեցած մարդուն բերել և երկու րոպեում այդ կենսագրությունն արժեզրկել։
 
Միասնության մասին եք խոսում։ Ձեր միասնությունն էդ ա՞, ո՞նց կարելի ա լինել միասնություն թալանողի և թալանվողի, սպանողի և սպանվողի, իրավունք չունեցողի և իրավունքից զրկողի միջև։
 
Լավ, այս երկրի վրա անեծք է դրա՞ծ, այս երկիրը տենց էլ օրինական նախագահ չի ունենալո՞ւ»,-ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը, «Հանրապետական» կուսակցությունը Հայաստանը գլորում եմ բրեժնևյան լճացման ճահիճը։
 
Առավել մարամասն՝ սկզբնաղբյուրում