Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։
 
Վաղ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարաիր ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ հրդեհի բռնկումով, և կան մեծ թվով ուսանողներ, որոնց տարհանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, նշված ահազանգը արհեստական էր և Պոլիտեխնիկի շենքերից մեկում, որը ամենաբարձրահարկն է, պրոֆիլակտիկ ուսումնական վարժանք էր անցկացվում հրշեջ-փրկարարների, սակրավորների, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԿԳՄ-ի, «Հայաստանի էլկտրացանցեր» ընկերության, Երևանի 1-03 շտապօգնության և Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից։
 
Փրկարարները ճոպանների միջոցով մեծ թվով ուսանողների անվտանգ իջեցրեցին և տեղում Պոլիտեխնիկի բակում տեղադրված վրանում բժիշկների կողմից վիրավորները ստացան անհրաժեշտ բուժօգնություն, իսկ այն ուսանողները, ովքեր ստացել էին կոտրվածքներ, տեղափոխվեցին մոտակա հիվանդանոցներ։