Փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանի նկատմամբ:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ չի բավարարել քննիչի միջնորդությունը, գրավ է կիրառել և ազատ արձակել:
 
Վերջինս մեղադրվում է փետրվարի 10-ին Երևանում իրեն պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայով հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, և կարճ ժամանակ անց նրա եղբայրը՝ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանն էր մեղայականով ներկայացել Ոստիկանության Շենգավիթի բաժին, իբր ինքն է եղել մեքենայի ղեկին: