aravot.am-ը գրում է. Փետրվարի 28-ին բռնության ենթարկված տրանսգենդեր կինը դեռ հիվանդանոցում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:
 
«Այսօր նրա մոտ ենք եղել, ինքը ներկա պահին պառկած է, չի շարժվում, գիտակցություն ունի, բայց չի խոսում»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:
 
Մեր հարցին՝ ձեզ հայտնի՞է՝ ով է բռնություն կատարել ու ինչ առիթով, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց,  հաջորդ հարցին, թե տուժողին ծանո՞թ է բռնություն իրագործողը, Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ նա դեռ չի խոսում ու ոչինչ չի ասում, մենք չենք կարող ոչ մի ապատեղեկատվություն տարածել, ինքը կասի՝ ով է եղել, ով՝ չէ»:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է եւ մեկ քաղաքացի տեղափոխվել է  հիվանդանոց: Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ հիվանդանոց տեղափոխվածը տրանսգենդեր կին է: 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում