Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են ВАЗ 21099 մակնիշի 35 CZ 289 համարանիշի ավտոմեքենան և թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 4148 Տ համարանիշի միկրոավտոբուսը ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 74 OM 444 համարանիշի և Mercedes մակնիշի 71 VS 711 համարանիշի ավտոմեքենաներին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: