Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանյան և գեներալ Իսահակ Գասպարյանի փողոցների խաչմերուկում բախվել են 76-ամյա Մարտիրոս Բաղրամյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 21 OQ 011 համարանիշի և 25-ամյա Տարոն Ավագյանի վարած BMW մակնիշի 35 FG 394 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Հարվածի արդյունքում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը հետիոտնի շարժը կարգավորող էլեկտրացուցանակին և գովազդային վահանակին։