Հանրապետության տարածքում` 
մարտի 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա, մարտի 5-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
 
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: