shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին,  Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Ռոբերտ Օհանյանին, 38-ամյա Մանվել Գիշլարյանին և 8-ամյա Գուրգեն Աբգարյանին։
 
Վերջիններս կասկածվում են որսագողություն կատարելու մեջ։
 
Պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։
 
Եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը, որով կատարել են իրենց սև գործը։
 
Փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որի արդյունքում պետք է պարզվի նաև պետությանը պատճառված վնասի չափը։
 
Ոստիկաննրը հայտնաբերել են նաև որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։